ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ,գյուղ Մայիսյան
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 

Վարդան Բաբկենի Կարախանյան

Մայիսյանի միջնակարգ դպրոցի տնօրեն

Ծնվել է 19.11.1954թ. Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում. 1959թ. Բնակություն է հաստատել Մայիսյան գյուղում. 1961թ. սովորել  է Մայիսյանի ութամյադպրոցում՝մինչև 1965թ-ը. 1965թ.  –ից սովորել է Լենինականի Ավ.Իսահակյանի անվան  թիվ 26 դպրոցում,ավարտել՝1971թ.-ին. 1973թ. ընդունվել,1977թ-ին ավարտել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկա-վարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի  ֆիզիկայի բաժինը. 1973թ. ինստիտուտի բանավեճերի,,Սպիտակ առագաստ,, ակումբի նախագահ. 1974, 1975թթ. Կիրովականի ,,Կռունկ,, պիոներական ճամբարի մանկավարժ. 1976թ. ուսանողական շինարարական ջոկատի ԼԿԵՄ կազմակերպության քարտուղար ՂՍՍՀ-ի Կոկչետավի մարզում. 1976թ. ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի հասարակագիտական մասնա-գիտությունների  ֆակուլտետը, որակավորումը՝ հասարակական իրավաբան. 1977թ. Մայիսյանի միջնակարգ դպրոցում արտադասարանական աշխա-տանքների կազմակեր-պիչ,ուսուցիչ. 1978-1980թ.թ. Մայիսյանի միջնակարգ դպրոցի  ,,Աշխատանքի և հանգստի,, ճամբարի մանկավարժ. 1979թ.կազմակերպիչների հանրապետական  ,,Առաջավոր փորձի,, դպրոցի ղեկավար. 1978-1980թ.թ. Ախուրյանիկազմակերպիչների ,,Առաջավոր փորձի,, դպրոցի ղեկավար. Երկու անգամ ընտրվել է Ախուրյանի շրջգործկոմի ,3 անգամ Մայիսյանի գյուղխորհրդի պատգա-մավոր,3 անգամ Մայիսյան համայնքի ավագանու անդամ, 1985թ. Կամոյի գյուղխորհրդի դեպուտատ.1980-1981թ.թ. Մայիսյանի միջնակարգ դպրոցի արհկոմի նախագահ. 1982թ.-1990թ.Շիրակի մարզի Կամոյի միջնակարգ դպրոցի տնօրեն. 1983-1988թ.թ. Կամոյի միջնակարգ դպրոցի ,,Աշխատանքի և հանգստի ,, ճամբարի պետ. 1984թ.Ախուրյանի կուսշրջկոմի պրոպագանդիստական առաջավոր փորձի դպրոցի ղեկավար.1985-1988թ. Ախուրյանի շրջժողկրթբաժնին կից երիտասարդ մանկավարժների խորհրդի նախագահ. 1987թ.Ախուրյանի գրքասերների միության խորհրդի անդամ.1987թ.-Լենինականի  գիտական կոմունիզմի դպրոցի պրոպագանիստ. 1987թ.-Հունգարիայում  Ախուրյանի դպրոցականների աշխատանքային միավորման ղեկավար. 1987թ.Երևանի պետհամալսարանի մանկավարժա-կան գիտագործնական կոնֆերանսի պատգամավոր. 1988թ.Ավարտել է Գյումրու  կուսքաղկոմի  մարքսիզմ-լենինիզմի համալսարանը. 1988-1991թ. Ախուրյանի ֆիզիկայի ուսուցիչների փնջային մեթոդմիավորման նախագահ. 1988թ.Լուսաշխ. արհմիության Ախուրյանի շրջանային կազմակերպության նախագահության անդամ. 1988թ. Ախուրյանի կուսշրջկոմի աշխատանքային դաստիարակության հանձնաժողովի նախագահ. 1991-1993թ.Մայիսյանի ,,Համայնք,, բարեգործական կազմակերպության հիմնադիր,նախագահ. 1990թ. Հանրապետական կուսակցության անդամ. 1991թ. Ախուրյանի ժողկըրթ-բաժնի շրջանային խորհրդի անդամ. 1991-2011թ.թ. Մայիսյանի միջնակարգ դպրոցի տնօրեն. 2011-2014թ.թ. Շիրակի մարզպետին կից տնօրենների խորհրդի համանախագահ. 2011թ.-ից.  ,,Մայիսյանի միջնակարգ դպրոց,,ՊՈԱԿ-ի տնօրեն.

ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Քսանմեկերորդ դարի պահանջները խիստ են ու անչափելի: Մարդու կողմից ստեղծված,երբեմն անմատչելի թվացող արժեքների օվկիանոսում պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել, վերցնել այն, ինչը պետք է անձի կայացման, արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Կանգառնել, չիմանալ, չտիրապետել, չորոնել, չզարգանալ` նշանակում է դուրս մնալ մարդկության մտքի զարգացման ուղեծրից: ՈՒրեմն, այժմ, քան երբևէ, կարևորվում է կրթության նշանակությունը: Այսօրվա հայ սերունդը ժառանգել է իրենց հանճարեղ նախնիների ստեղծած հոգևորունյութական արժեքները, քաղաքակրթության ողջ գանձարանը, հպարտությամբ է կրում իր հայ լինելու պատիվը, արժանապատվությունը, սակայն ժամանկն է, որ նոր մաշտոցներ ու նարեկացիներ բացահայտվեն, ծնվեն ու արարեն նոր համբարձումյաններ, խաչատրյաններ, սևակներ ու վարդաններ՝ նոր ավյունով, հայի ոգով, հայի հոգեբանությամբ, մտքի թռիչքներով: Մայիսյանի միջնակարգ դպրոցում, որտեղ աշխատող նվիրյալ ուսուցիչները հեշտությամբ են գտնում դեպի երեխայի սիրտ տանող ճանապարհները, որովհետև նրանք խորությամբ են տիրապետում մանկավարժության ու հոգեբանության գաղտնիքներին, հայրենասիրության դաստիարակման փիլիսոփայությանը, տիրապետում են ուսուցման ժամանակակից մեթոդներին: Համադպրոցական և դասարանական ինքնատիպ միջոցառումների, առարկայական բաց դասերի արդյունքում դպրոցը դարձել է հաճելի կրթական միջավայր, գունեղ ու հեքիաթային ՝յուրաքանչյուր աշակերտի համար: Դպրոց, որտեղ կա ուսուցչի և աշակերտի ջերմ ու հարգալից հարաբերություններ, որտեղ բոլոր աշակերտները հավասար են ու սիրելի, դպրոց, որի դռները բաց են ծնողների համար: Տաղանդի բացահայտումների դպրոց , ոտեղ առանձին առանձին պեղվում են աշակերտների մտավոր կարողությունները, բարոյական արժեքները, և կատարելագործվում են: Ամեն տարի, մեր դպրոցն ավարտած շրջանավարների կեսից ավելին, զինված խոր և կայուն գիտելիքներով, ընդունվում են բուհեր, պատվով են ծառայում ազգային բանակում, չկան իրավախախտներ, աշակերտները լավագույն արդյունքներ են ցուցաբերում գրական,գ իտական, առարկայական մարզային, հանրապետական, միջազգային մրցույթներում, օլիմպիադներում: Մեծ մանկավարժ Դիստերվեգը ճիշտ է նկատել. ,,Վատ ուսուցիչը մատուցում է ճշմատությունը, լավը սովորեցնում է դագտնել ,,:Վերջին ճշմարությամբ են առաջնորդվում մեր դպրոցին նվիրյալ ուսուցիչներ Օ.Սուլթանյանը, Ա.Ակոպովը, Է.Պետրոսյանը, Լ.Սարգսյանը, Հ.Ղուկասյանը, Ա.Մաթեվոսյանը, Ա.Զաքարյանը, Մ.Մկրտչյանը, Ա.Առաքելյանը, Կ.Ղազարյանը, Զ.Մարտիրոսյանը, Տ.Եղիազարյանը, Ա.Ղազարյանը, փոխտնօրեններ հ.Մսրյանը, ն.Վարդանյանը, մարդիկ, որոնք հրաշագործ բրուտի նման կավից ամուր քանակ են կերտում, արդար սերմնացանի նման մտքի սերմերն են շաղ տալիս պարարտ հողում և երկնում՝ բերք արարելիս: Սիրելիներս, դպրոց եկեք հավատով, պահանջատիրությամբ, վստահությամբ, համագործակցելու պատրաստակամությամբ, չէ՞ որ մեր  երջանիկ ապագան մենք ենք կերտելու, մեր ձեռքերով:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, գյուղ Մայիսյան 
Հեռախոս + 374 312 60026
Բջջային + 374 93628926

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Մայիսյանի միջնակարգ դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Մայիսյանի միջնակարգ դպրոց © 2016